Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է դահլիճում «հեռախոսով չխաղալ», ոմանց էլ անձամբ է հարցերը ձևակերպված փոխանցել

Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է դահլիճում «հեռախոսով չխաղալ», ոմանց էլ անձամբ է հարցերը ձևակերպված փոխանցել
14.02.2019 | 13:05

«Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ–ում քննարկվում է կառավարության ծրագիրը` վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, ելույթների համար՝ 42 պատգամավոր, որ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է:
Գրանցվածներից մեծ մասը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ են:
«Փաստի» տեղեկություններով՝ անցած շաբաթ ԱԺ–ում խմբակցության նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետը, մանրամասնորեն ներկայացվել է ծրագրի քննարկման ձևաչափը, և Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է քննարկմանը լինել ակտիվ և, «բերանները ջուր առած», դահլիճում «հեռախոսով չխաղալ»: Թերթի՝ քննարկմանը մասնակցած աղբյուրի փոխանցմամբ, որոշ «առանցքային» կերպարների վարչապետն անձամբ հարցերը ձևակերպված է փոխանցել, իսկ ելույթների մեծ մասը գրվել է վարչապետի աշխատակազմում, որ որոշակի «սուր» շեշտադրումներով համեմված քննարկման իմիտացիա ստեղծեն»,-գրում է «Փաստը»:

Դիտվել է՝ 2715

Մեկնաբանություններ